Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Երբ ակնթարթին ներսից ես նայում, մի ամբողջ կյանք է ստացվում

Երբ ակնթարթին ներսից ես նայում, մի ամբողջ կյանք է ստացվում
06.12.2024 | 14:42

Փողոցում մրսող շունը մի երկու րոպեով գողացավ հանգստությունս։ Հետո ուշադրությունս գրավեց խանութի ցուցափեղկը։ Շանը մոռացա, իսկ շունը շարունակեց մրսել իր ծանր շնային կյանքում, որն ընդամենը մի պահ էր խաչվել իմ կյանքի հետ՝ ինչպես ոչ էնքան զուգահեռ գծերը։

Ես գիտեմ, որ էս պահին ինչ-որ տեղ մեկը կանգնած ա կամրջի վրա ու մի վայրկյանից ներքև ա նետվելու, մի ուրիշն իր կյանքի վերջին րոպեներն ա ապրում ցավի մեջ, երրորդին անմարդկային տանջանքների են ենթարկում բանտում։ Իսկ ես քայլում եմ տաք դեկտեմբերի անձյուն փողոցում ու մտածում մոտեցող Նոր տարվա մասին։

Մենք կյանք ենք կոչում էն բարակ թաղանթը, որն արտաքին տիեզերքը բաժանում ա մեր ներսի տիեզերքից։ Ու հարյուր քսան ձիաուժ համառությամբ՝ փորձում ենք էդ բարակ թաղանթի մեջ հաճույքների, ուրախությունների ու երջանկությունների մի ամբողջ համաստեղություն տեղավորել։ Իսկ դա ընդամենը մի ակնթարթ ա։ Պարզապես, երբ ակնթարթին ներսից ես նայում, մի ամբողջ կյանք ա ստացվում՝ իր մանկությամբ, պատանեկությամբ, հասունթյամբ, ծերությամբ։

Դա քո ակնթարթն ա՝ քո հավերժությունը, որն ուզում ես լիովին վայելել, ու մոտքովդ անգամ չի անցնում, որ վաղորդյան ցողը գիշերը լացած մարդկանց արցունքներն են։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 11882

Մեկնաբանություններ

cr-link"> Խմում են 2050-ի տես­լա­կա­նի կե­նա­ցը